pagebg
Նախագծերի ղեկավար (օդափոխության համակարգերի)

Consel Ltd

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

03/08/2025

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Սեռ`

Արական

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Ինժեներական, Տեխնոլոգիական

Աշխատանքային պարտականությունները


  • Աշխատանքների պլանավորման փուլում համագործակցել պատվիրատուի հետ,
  • Իրականացնել օբյեկտի ընդունման և աշխատանքների կատրման վերահսկողություն,
  • Կազմակերպել անհրաժեշտ ապրանքների գնումը,
  • Պարզել շինարարական աշխատանքների, ապրանքների և այլ ծառայությունների գնման ժամկետները,
  • Պարբերաբար հաշվետվություններ ներկայացնել անմիջական ղեկավարին աշխատանքների իրականացման փուլի մասին և հետևել վերջնաժամկետներին,
  • Իրականացնել հաստատված նախագծերի վերլուծություն,
  • Իրականացնել անմիջական ղեկավարի կողմից այլ հանձարարություններ։

Требования

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է ինժեներական),
  • Աշխատանքային փորձը համանման ոլորտում պարտադիր է,
  • AutoCad և Revit MEP ծրագրերի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Համակարգչային գիտելիքներ ( MS Word, Exel),
  • Թիմում աշխատելու հմտություններ,
  • Արագ կողոմնորոշվելու ունակություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն։
Описание вакансии

Օդափոխության  նախագծերի ղեկավարը մասնագետ է, որը պատասխանատու է օդափոխության համակարգերի տեղադրման, սպասարկման կամ արդիականացման նախագծերի իրականացման պլանավորման, կազմակերպման, համակարգման և վերահսկման համար: Նա կառավարում է նախագծի ողջ  ցիկլը՝ սկզբնական գաղափարից մինչև օբյեկտի ավարտը և հանձնումը:

Դիմելու ընթացակարգը

Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected] : Դուք նաև կարող եք դիմել տվյալ աշխատանքին` սեղմելով ԴԻՄԵԼ կոճակը: Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին JobFinder.am կայքից:

Ընկերության մասին

«Կոնսէլ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2001թ.-ին որպես օդակարգավորման և օդափոխման համակարգերի վաճառքի և սպասարկման մասնագիտացված ընկերություն: Կարճ ժամանակում ստանալով արագ զարգացում` արդեն 2002թ.-ին ընկերությունը հայկական շուկայում ներկայացավ որպես ոլորտի համաշխարհային հսկաներից մեկի` Mitsubishi Electric ընկերության պաշտոնական դիստրիբյուտորը, իսկ ավելի ուշ մեկ այլ առաջատարի` Toshiba & Carrier ընկերության պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում: Նշված ոլորտում ընկերությունը զբաղեցրեց առաջատար դիրքեր և շարունակեց այն կայուն կերպով պահպանել` մշտապես կատարելագործելով իր կողմից առաջարկվող ծառայությունները և շուկային ներկայացնելով ոլորտի ամենաարդիական տեխնոլոգիաներն ու սարքավորումները: Հետագայում ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների պորտֆոլիոն ընդլայնվեց, որի արդյունքում ընկերությունն այսօր սպառողին է առաջարկում առավել համալիր լուծումներ ինչպես օդափոխման և օդակարգավորման, այնպես էլ ջեռուցման, լուսավորման, Էլեկտրամոնտաժային սարքերի, մուտքի կառավարման, տան ավտոմատացման համակարգերի և անվտանգության ոլորտներում: Ներկայումս ընկերությունը տեղական շուկային է ներկայացնում համաշխարհային ճանաչում ունեցող ապրանքանիշեր, այդ թվում` Օդակարգավորում - Mitsubishi Electric, Carrier, Systemair Ջեռուցում - Schuster, Frisquet, Zehnder, Prandelli, Kampmann, K-Aqua Օդափոխություն - Systemair, Blauberg, VTS, Trox-technik, Ostberg Չիլլերային համակարգեր - Climaveneta Անվտանգություն - Rapiscan Systems Լուսավորություն - Signify (Philips), GTV Էլեկտրամոնտաժային սարքեր, մուտքի կառավարում, տան ավտոմատացման համակարգեր- Vimar Գործունեության տարիների ընթացքում «Կոնսէլ» ընկերությունն իր կազմը համալրել է հմուտ և բարձր որակավորում ունեցող մասնագետներով, որոնց օգնությամբ ընկերության կողմից իրականացվել են բազմաթիվ շենքերի, շինությունների, բնակելի թաղամասերի, հյուրանոցային համալիրների, հասարակական և պետական կարևոր նշանակության օբյեկտների նախագծեր, որոնք նշանակալի են ինչպես մեր ընկերության, այնպես էլ պետության և հասարակության համար: Ընկերությունն առաջարկում է ծառայությունների մի ամբողջական փաթեթ վերը նշված ոլորտներում, ներառյալ` Նախագծում Սարքավորումների մատակարարում և տեղադրում Երաշխիքային և ետերաշխիքային սպասարկում Վերանորոգման աշխատանքներ

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Սառեցնող համակարգերի ճարտարագետ
Consel Ltd
Լրիվ դրույք
03/08/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Գլխավոր ինժեներ
ՆՈՅ ԻՆՎԵՍՏ ՀՈԼԴԻՆԳ
Լրիվ դրույք
25/07/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Ինժեներ՝ լուսաթափանց կոնստրուկցիաների (ապակե և ալյումինե կոնստրուկցիաներ)
GLASSWORK
Լրիվ դրույք
23/07/2025
ԴԻՏԵԼ
company_logo
CAD Ինժեներ
Errand HR Agency
Լրիվ դրույք
17/07/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Ինժեներ Նախագծող
Errand HR Agency
Լրիվ դրույք
05/07/2025
ԴԻՏԵԼ