pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Ինժեներ - նախագծող

Բարրի Գրուպ

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

26/09/2025

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Արտադրություն

Աշխատանքի նկարագրությունը

Արիդես ընկերությունը զբաղվում է բժշկական բազմաֆունկցիոնալ մահճակալների և վերականգնողական պարագաների, բժշկական կահույքի, օժանդակ այլ պարագաների, աղե լամպերի, ալկոթեստերների և պուլսօքսիմետրերի արտադրությամբ։

Մենք առաջարկում ենք ՝

  • Կայուն աշխատանք,
  • Կարիերայի և մասնագիտական ​​աճի հնարավորություն,
  • Կորպորատիվ զեղչեր մեր արտադրանքը ձեռք բերելու դեպքում,
  • Համատեղ կորպորատիվ միջոցառումներ և երեկույթներ,
  • Աշխատանքային օրեր և ժամեր՝ 09:00-17:30, հնգօրյա աշխատանքային շաբաթ,
  • Առողջության ապահովագրություն,
  • Աշխատանքային հարաբերությունների կառուցում համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի։

Աշխատանքային պարտականությունները

  • Նոր արտադրանքի մշակում, տեխնիկական փաստաթղթերի նախագծում և թողարկում,
  • Սերիական արտադրության մեկնարկի նախապատրաստմանն ուղղված աշխատանքներ,
  • Տեխնոլոգիական սարքավորումների նախագծում,
  • Արտադրանքի որակի և արտադրության արտադրողականության բարելավմանն ուղղված առաջարկների ներկայացում,
  • Աշխատանքային պարտականություններից բխող այլ գործառույթներ։

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն, «Նյութերի դիմադրություն», «Մեքենաների դետալներ» և «Տեխնիկական չափումների և փոխանակելիության հիմունքների» բազային դրույթների իմացություն, Նախագծային փաստաթղթերի միասնական համակարգի (ЕСКД) իմացություն,
  • Արտադրանքի մշակման և նախագծման սկզբունքների իմացություն,
  • Մետաղամշակման տեխնոլոգիաների իմացություն, նյութերի կիրառման կանոնների իմացություն,
  • Նյութերի նոմենկլատուրային բազայի և ԳՕՍՏ ստանդարտների իմացություն,
  • Տեխնիկական և տեխնոլոգիական լուծումների որոնման և փորձարկման համակարգված մոտեցում,
  • SolidWorks, Autocad, Vector 2D խմբագիր, MS Office,
  • Սեփական նախագծային որևէ աշխատանքի առկայությունը կդիտվի որպես առավելություն,
  • Համապատասխան աշխատանքային փորձ (նվազագույնը 3 տարի),
  • Ռուսաց լեզվի իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում, - Թիմային կողմնորոշում։

Դիմելու ընթացակարգը

Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected] : Դուք նաև կարող եք դիմել տվյալ աշխատանքին` սեղմելով ԴԻՄԵԼ կոճակը:
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին JobFinder.am կայքից:

Ընկերության մասին

«Բարրի Գրուպ» ընկերությունների գործունեությունն ուղղված է մարդկանց ու նրանց բարեկեցության վրա՝ ստեղծելով ապրանքներ և մատուցելով ծառայություններ, որոնք նպաստում են կյանքի որակի բարելավմանը։
Մեր առաքելությունն է ապահովել առողջ  կենսակերպ՝ առաջարկելով առողջապահական և վերականգնողական ապրանքների ու ծառայությունների լայն ընտրանի։ Խումբը ներառում է BARRY մանրածախ խանութների ցանը, LUYS BARRY վերականգնողական կենտրոնը, BARRY AYGI, որը  մասնագիտացած է բարձրորակ, օրգանական, առանց քիմիական պարարտանյութերի և թունաքիմիկատների օգտագործման մթերքների արտադրության ոլորտում,  ինչն ապահովում է ոչ միայն առողջ սնունդ, այլև նպաստում է շրջակա միջավայրի պահպանմանը, ինչպես նաև ARIDES ընկերությունը , որը զբաղվում է բժշկական բազմաֆունկցիոնալ մահճակալների, վերականգնողական պարագաների, բժշկական կահույքի, օժանդակ այլ պարագաների, աղե լամպերի, ալկոթեստերների և պուլսօքսիմետրերի արտադրությամբ։

Դիմել օնլայն

Եթե արդեն գրանցված եք համակարգում, ապա կարող եք դիմել մուտք լինելուց հետո

Պարտադիր դաշտերը նշվում են աստղանիշով։

Կցվող ֆայլերը պետք է լինեն հետևյալ ֆորմատի - docx.; pdf; jpeg; png

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Հաստոցագործ
ՍԱՖ ԹԻՄ
Լրիվ դրույք
16/05/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Կահույքի դիզայներ
SHKAFF
Լրիվ դրույք
15/05/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Կահույքի կոնստրուկտոր
SHKAFF
Լրիվ դրույք
15/05/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Հավաքարար / Մաքրուհի
"Grand Candy" LLC
Լրիվ դրույք
14/05/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Արտադրամասի աշխատակից
Ռոբերտ Էմիլ ՍՊԸ
Լրիվ դրույք
13/05/2026
ԴԻՏԵԼ