pagebg
Բուժքույր մազերի փոխպատվաստման բաժնում

Ավանտա ինովացիոն բժշկության կլինիկական կենտրոն

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

11/04/2026

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Առողջապահություն

Աշխատանքի նկարագրությունը

Ավանտա նորարական բժշկական կենտրոնը հրավիրում է համալրելու մազերի փոխպատվաստման բուժքրոջ հաստիքը։

Մենք առաջարկում ենք

  • Աշխատանք ժամանակակից և զարգացող բժշկական կենտրոնում
  • Մասնագիտական աճի և վերապատրաստումների հնարավորություն
  • Կայուն աշխատանքային միջավայր
  • Մրցունակ վարձատրություն

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV)՝ նշելով «Մազերի փոխպատվաստման բուժքույր» թեմայով։

Աշխատանքային պարտականությունները

  • Նախապատրաստել անեսթեզիան, դեղամիջոցները և անհրաժեշտ բժշկական նյութերը,
  • Իրականացնել վիրահատարանի և բժշկական գործիքների ստերիլիզացիան,
  • Կատարել հիվանդի ճիշտ դիրքավորումը և վիրահատական դաշտի անտիսեպտիկ մշակում,
  • Օգնել բժշկին մազերի ֆոլիկուլների հանման գործընթացում,
  • Դասակարգել մազային ֆոլիկուլները,
  • Պահպանել գրաֆտները հատուկ լուծույթներում՝ ապահովելով դրանց կենսունակությունը,
  • Մշակել ռեցիպիենտ (ընդունող) զոնան,
  • Մասնակցել մազային միավորների տեղադրման գործընթացին,
  • Իրականացնել հիվանդի վիճակի և կենսական ցուցանիշների մոնիտորինգ,
  • Պահպանել ստերիլության ռեժիմը, սանիտարահիգիենիկ նորմերը և բուժական ստանդարտները,
  • Պահպանել բուժաշխատողի պրոֆեսիոնալ արտաքին տեսքը և անձնական հիգիենան,
  • Աշխատանքի ընթացքում կրել բեյջ և կալպակ՝ համաձայն կենտրոնի ներքին կանոնակարգի:

Պահանջվող որակավորումներ

  • Բուժքույրական կրթություն (դիպլոմ և հավաստագիր,
  • Ցանկալի է աշխատանքային փորձ վիրաբուժական կամ էսթետիկ բժշկության ոլորտում,
  • Պատասխանատվության բարձր զգացում և ուշադրություն մանրուքներին,
  • Թիմում աշխատելու կարողություն,
  • Կոմունիկացիոն լավ հմտություններ:

Ընկերության մասին

Ավանտա նորարարական բժշկության կենտրոնը հիմնադրվել է 2002 թվականին։ Նպատակ ենք ունեցել Հայաստանում զարգացնել ստոմատոլոգիայի և էսթետիկ բժշկության ոլորտներում ժամանակակից տեխնոլոգիաների և մեթոդների կիրառումը։

Մեկ հարկի տակ միավորել ենք ժամանակակից ատամնաբուժության, էսթետիկ բժշկության և պլաստիկ վիրաբուժության կենտրոնները՝ նպատակ ունենալով ապահովել համալիր մոտեցում նույնիսկ ամենապահանջկոտ այցելուի համար։

Հիմք ընդունելով մասնագետների պրոֆեսիոնալիզմը, հաճախորդի հարմարավետությունն ու նորագույն տեխնոլոգիաները՝ կարողանում ենք լուծել նույնիսկ ամենաբարդ թվացող խնդիրները զարմանալիորեն արագ։
Ավանտա թարգմանաբար նշանակում է առաջ: Սա լավագույնս արտացոլում է բժշկական կենտրոնների ցանցը, որն առաջնորդվում է միայն առավել առաջադեմ և նորարարական բժշկական տեխնոլոգիաների կիրառմամբ: 2002 թ-ին Ավանտա կլինիկայի հիմնադրման հիմնական նպատակն էր Հայաստանի Հանրապետությունում զարգացնել և խթանել ստոմատոլոգիայի և կոսմետոլոգիայի բնագավառում ժամանակակից տեխնոլոգիաների և մեթոդների կիրառումը:

Դիմել օնլայն

Եթե արդեն գրանցված եք համակարգում, ապա կարող եք դիմել մուտք լինելուց հետո

Պարտադիր դաշտերը նշվում են աստղանիշով։

Կցվող ֆայլերը պետք է լինեն հետևյալ ֆորմատի - docx.; pdf; jpeg; png

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Վարորդ
Վարդանանց ՆԲԿ
Լրիվ դրույք
05/04/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Դիսպետչեր/Տրանսպորտի բաժնի պատասխանատու
Վարդանանց ՆԲԿ
Լրիվ դրույք
24/03/2026
ԴԻՏԵԼ