Բեկոն Պրոդուկտ
Վայրը`
Հայաստան,Արզնի
Վերջնաժամկետ`
13/04/2026
Աշխատանքի տեսակը`
Լրիվ դրույք
Կրթություն`
Բարձրագույն / բակալավր
Կատեգորիա`
Գնումներ, Ներմուծում
«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում Գնումների կրտսեր մասնագետի՝ իր պրոֆեսիոնալ թիմը համալրելու համար: Քո մասին Դու ավարտական կուրսի էնտուզիաստ ես, ճարպիկ, ակտիվ, աշխատասեր, սիրում ես թվեր, բանակցություններ, ունես վերլուծական միտք։ Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթի-ուրբաթ, 9։00-18։00 Արտոնություն Անսահման մասնագիտական աճ և զարգացում Մարտահրավերային առաջադրանքների, ծրագրերի վրա աշխատելու հնարավորություն Ոչ միայն լոկալ, այլ նաև միջազգայնորեն ընդունված աշխատանքային չափանիշների և մոտեցումների կիրառում Ծննդյան օրվա համար հավելյալ հանգստյան օր Նվեր-փաթեթ ընկերության կողմից՝ ծննդյան օրվա կապակցությամբ Առողջության ապահովագրություն՝ փորձաշրջանը բարեհաջող հաղթահարելուց հետո Հասցեն՝ գ.Արզնի, Աբովյան խճուղի, թիվ 9
Պաշտոնի մասին
Հիմնական նպատակ՝ ընկերության անհրաժեշտ հումքերի և նյութերի ապահովման գործընթացի կազմակերպում
Հումք/նյութերի ձեռքբերման գործընթացի ամբողջ ցիկլի կազմակերպում
Մատակարարման գործընթացի կատարելագործում և զարգացում
Կատարողականի առաջին նպատակն է գնումների գործընթացի ամբողջ ցիկլի կազմակերպումը։
Հիմնական գործառույթներն են․
Պատվերների ստացում
Պահեստային մնացորդների ստուգում
Մատակարարներին պատվերների ուղարկում
Մատակարարման ժամկետների հետևում
Կատարողականի երկրորդ նպատակն է գնումների գործընթացի ամբողջ ցիկլի կազմակերպման կատարելագործումը։
Հիմնական գործառույթներն են․
Մատակարարման ցիկլի փաստաթղթաշրջանառության վարում
Շուկայի վերլուծության իրականացում
Տենդերների հայտարարում և հետևում ամբողջ գործընթացին
Անմիջական ղեկավարի կողմից տրվող այլ լրացուցիչ հանձնարարությունների կատարում
Պարտադիր պահանջներ՝
Բարձրագույն կրթություն Տնտեսագիտության, Մենեջմենթի, Ֆինանսների և հարակից ոլորտներում
Excel-գիտելիքների առկայություն
Վերլուծական հմտություններ
Մանրուքների նկատմամբ ուշադրություն
Սեփական մոտեցումներն ու մեթոդներն առաջարկելու կարողություն
Թիմում աշխատելու ունակություն
Համակարգված աշխատելու կարողություն
Ազնվություն
Ցանկալի պահանջներ
1C -ի իմացություն
Աշխատաժամանակին կառավաման որևէ գործիքի տիրապետում (trello, Jira և այլն)
«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ընկերությունը հիմնադրվել է 1995թ. և զբաղվում է մսամթերքի և կիսապատրաստվածքների արտադրությամբ: Գործունեությունը սկսելով փոքր արտադրամասում՝ ընկերությունը ժամանակի ընթացքում ընդարձակվել է և այսօր գործում է ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան մասնաշենքում:
Ընկերության առաքելությունն է.
- միավորել լավագույն մասնագետներին,
- լինել նորարար և հասնել միայն ամենաբարձր ցուցանիշներին՝ ձգտելով նպաստել մսամթերքի հայկական շուկայի զարգացմանը,
- լինել պատասխանատու հասարակության բոլոր շերտերի առաջ՝ գիտակցելով արտադրանքի կարևորությունը ողջ հասարակության համար։