pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Գործարքների դիտանցման ուղղության ավագ վերլուծաբան

Ardshinbank CJSC

Վայրը`

Հայաստան, Երևան

Վերջնաժամկետ`

06/12/2023

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Բարձրագույն / բակալավր

Կատեգորիա`

Բանկային, Հաշվապահական, Ֆինանսական

Աշխատանքային պարտականությունները

  • Փրայվիթ հաճախորդների գործարքների ուղղության աշխատակիցների աշխատանքային նկարագրերով նախատեսված պարտականությունների կատարման նկատմամբ հսկողություն,
  • Փրայվիթ հաճախորդների գործարքների դիտանցում և հաստատում,
  • Կասկածելի գործարքների վերաբերյալ հաշվետվությունների կազմում և ներկայացում ՀՀ ԿԲ,
  • Փրայվիթ հաճախորդների գործարքը կամ գործարար հարաբերությունը. կասկածելի որակելու, կասեցնելու, իրականացումը մերժելու կամ դադարեցնելու, ահաբեկչության և(կամ) զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց գույքը սառեցնելու մասին ուսումնասիրությունների իրականացում և առաջարկների ներկայացում անմիջական ղեկավարին,
  • ՀՀ ԿԲ-ից ստացված հարցումների պատասխանների պատրաստում,
  • Թղթակից բանկերից ստացված հարցումների պատասխանների պատրաստում,
  • Բանկի «Գործառնական օր» համակարգում «ՄԱԿ»-ի, «OFAK»-ի, «EU»-ի, «ԿԲ» և այլ համապատասխան ավտոմատ համեմատման շտեմարաններում տվյալների թարմացում,
  • Բանկի տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների կողմից ՓԼ/ԱՖ-ի դեմ պայքարում Բանկի ներքին իրավական ակտերով, որոշումներով և հրամաններով նախատեսված գործողությունների կատարման նկատմամբ հսկողություն, առկա անհամապատասխանությունների արձանագրում և ներկայացում Վարչության պետին,
  • Հաճախորդների` ըստ ռիսկային խմբերի դասակարգման հսկողություն, ռիսկի դասի փոփոխության վերաբերյալ որոշման ընդունում,
  • ՓԼ/ԱՖ կանխարգելման թեմաներով Բանկի տարածքային և կառուցվածքային ստորաբաժանումների աշխատակիցների համար սեմինարների անհրաժեշտության գնահատում, սեմինարների անցկացում, արդյունքների ամփոփում և պարբերական մոնիթորինգ,
  • ՓԼ/ԱՖ-ի դեմ պայքարի գործընթացի կանոնակարգման գծով Բանկի ներքին իրավական ակտերի մշակում, լրամշակում,
  • ՓԼ/ԱՖ կանխարգելման ոլորտում անհրաժեշտ գործառառույթների ավտոմատացմանը ուղված միջոցառումների իրականացում,
  • ՀՀ օրենսդրության և Բանկի ներքին իրավական ակտերով իրեն վերապահված այլ գործառույթների և իր գործառույթներին առնչվող այլ հարցերի կարգավորում:

Պահանջվող որակավորումներ
  • Բարձրագույն (տնտեսագիտական, տեխնիկական կամ իրավաբանական կրթությունը նախընտրելի է),
  • Վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում, որից առնվազն 2 ՓԼ/ԱՖ կանխարգելման ոլորտում,
  • Ցանկալի է Association of Certified Anti-Money Laundering Specialists (АCAMS, specialist level) կամ International Compliance Association (ICA, Аdvanced Certificate կամ Specialist Certificate),
  • MS Office
  • Հայերեն (գերազանց), ռուսերեն (գերազանց), անգլերեն (գերազանց),
  • Բանկերի գործունեությունը կանոնակարգող օրենսդրության ընդհանուր, ՓԼ/ԱՖ ոլորտը կարգավորող իրավական ակտերի գերազանց իմացություն:

Աշխատանքի նկարագրությունը

Արդշինբանկն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է մասնագիտական բարձր որակավորում ունեցող Գործարքների դիտանցման ուղղության ավագ վերլուծաբան։ Եթե համապատսախանում եք նեքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:

Մրցակցային բարձր աշխատավարձ,

Աշխատավարձի տարեկան վերանայում,

Մասնագիտական աճի հնարավորություն,

Եռամսյակային, տարեկան բոնուսներ,

Ճկուն աշխատանքային գրաֆիկ,

Հեռավար աշխատանքի հնարավորություն,

Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,

Բժշկական ապահովագրություն:

Դիմելու ընթացակարգը

Բոլոր այն անձինք, ովքեր հետաքրքրված են և ունեն համապատասխան որակավորում կարող են դիմել ստորև սեղմելով 

Գործարքների դիտանցման ուղղության ավագ վերլուծաբան


Սահմանված դիմում-հարցաթերթիկների ձևով չլրացված ռեզյումեները չեն դիտարկվի: Խնդրում ենք էլ. նամակի անվանման դաշտում նշել “Գործարքների դիտանցման ուղղության ավագ վերլուծաբան”, այլ կերպ Ձեր դիմումը կարող է չդիտարկվել: Հարցազրույցին կհրավիրվեն ստացված դիմում-հարցաթերթիկների նախնական քննարկման արդյունքում ընտրված անձինք:


 Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին Ջոբֆայնդեր կարիերայի կայքից:

Ընկերության մասին

Արդշինբանկը Հայաստանի առաջատար բանկն է։ Այն մատուցում է բազմաբնույթ ունիվերսալ բանկային ծառայություններ՝ տրամադրելով լուծումներ մանրածախ, փոքր ու միջին ձեռնարկատիրության, կորպորատիվ, ներդրումային, ինչպես նաև փրայվիթ բանկինգի ու ակտիվների կառավարման ոլորտներում։


  *   Մեր առաքելությունը՝ Նպաստել ազգային տնտեսության զարգացմանը, հանդիսանալ առաջին ընտրության բանկ և գործատու:
  *   Մեր տեսլականը՝ Լինել ֆինանսական շուկայում առաջատար և արդիական բանկ, բիզնեսի և անհատների հետ կառուցելով կայուն երկարաժամկետ հարաբերություններ, բարձրորակ և համալիր ծառայությունների մատուցման միջոցով:
  *   Մեր արժեքները՝ Որակ, վստահելիություն, հասանելիություն, արդիականություն, արդյունավետություն, պատասխանատվություն:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Վարկային պորտֆելի հավաքագրման մասնագետ
LMS LLC
Լրիվ դրույք
11/01/2025
ԴԻՏԵԼ