pagebg
Գլխավոր ինժեներ

ՆՈՅ ԻՆՎԵՍՏ ՀՈԼԴԻՆԳ

Վայրը`

Հայաստան,Երևան

Վերջնաժամկետ`

25/07/2025

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Մագիստրոսի կոչում

Կատեգորիա`

Ինժեներական, Տեխնոլոգիական

Աշխատանքային պարտականությունները


• Իրականացնել հաստատված նախագծերի վերլուծություն,

• Հետևել նախագծերի արտադրական, ինժեներական պահանջների համապատասխանությանը,

• Հետևել Ընկերության Ներքին Կարգապահական Կանոնակարգով ամրագրված նորմերին,

• Պարբերաբար հաշվետվություններ ներկայացնել անմիջական ղեկավարին աշխատանքների իրականացման փուլի մասին և հետևել վերջնաժամկետներին:

• Կառուցապատման և քաղաքաշինության ծրագրերի պատշաճ կազմակերպում

• Հետևել  շինթույլտվություններին, շինարարությանն առնչվող ՀՀ օրենքներին և նորմատիվ ակտերին, որոնցով կանոնակարգվում են շինարարական կազմակերպության արտադրա-տնտեսական և ֆինանսա-տնտեսագիտական գործունեությունը։

• Արտադրա-տնտեսական պլանների կազմում և համաձայնեցում համապատասխան ինստանցիաների հետ՝ նախագծային ինստիտուտ և պետական այլ կառույցներ, այդ գործընթացի վերահսկում։

• Մշակել  ընթացիկ  և տարեկան շինարարության սպասարկման և տեխնիկական վերազինման պլան:

• Իրականացնել վերահսկողություն բնապահպանական անվտանգության ապահով­ման, տեխնոլոգիական կարգապահության, աշխատանքի պաշտպանության և հակահրդե­հային անվտանգության կանոնների և նորմերի պահպանման նկատմամբ:

• Ապահովել շինարարական աշխատանքների տեխնիկական հսկողությունն ու ժամա­նակացույցի պահպանումը, շինարարական աշխատանքների համապատաս­խա­նությունը ծավալաթերթերին, բիզնես-նախագծին, նորմատիվ պահանջներին, շինարարական որակի ապահովման նորմերին և պայմանագրով նախատեսված այլ տեղական ու միջազգային պայմաններին:

• Հսկողություն իրականացնել շինարարական նյութերի ու սարքավորումների ձեռքբերման համար նախատեսված ծախսվող միջոցների նկատմամբ:

Требования

  • • Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտում պարտադիր է,
  • • Ջերմագազամատակարարման և օդափոխության ճարտարագետ շինարարի 1-ին կարգի հավաստագրի առկայություն,
  • • 3-5 տարվա անընդմեջ մասնագիտական աշխատանքային փորձ շինարարության ոլորտում գլխավոր ինժեների պաշտոնում
  • • AutoCad և Revit MEP ծրագրերի շատ լավ իմացություն,
  • • Համակարգչային գիտելիքներ (MS word, Exel),
  • • Նորմատիվային գործիքակազմերի գերազանց տիրապետում,
  • • Միջանձնային հարաբերությունների և շփման հմտություններ,
  • • Պատասխանատվության բարձր զգացում:
Описание вакансии

Ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու գլխավոր ինժեների՝ կառուցապատման և շինարարության ոլորտում մասնագիտական աշխատանքային փորձով:
Դիմելու ընթացակարգը

Կարող եք դիմել այս աշխատանքին` ուղարկելով Ձեր ռեզյումեն հետևյալ էլ. հասցեին` [email protected] : Դուք նաև կարող եք դիմել տվյալ աշխատանքին` սեղմելով ԴԻՄԵԼ կոճակը: Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին JobFinder.am կայքից:
Ընկերության մասին

Հոլդինգը ընդգրկում է տարբեր ոլորտների գործունեություն՝ մասնավորապես՝ կապիտալ և էներգետիկ շինարարություն, ճանապարհաշինարարություն, կառուցապատում, վերանորոգում, մանկապարտեզների և դպրոցների կառուցում, ինչպես նաև բիզնես կենտրոնների ստեղծում և կառավարում՝ ապահովելով լավագույն պայմաններ բիզնեսի արդյունավետ գործունեության համար։ Հոլդինգը հանդիսանում է էներգետիկ շինարարության և այլ ոլորտներում մեծ արտադրական և տեխնիկական բազա՝ օժտված մասնագիտացված շինարարական տեխնիկայով։ Գործունեության ընթացքում հոլդինգը իրականացրել է մայրուղային գազատարների վերանորոգում, գազաֆիկացում, ոռոգման և ջրամատակարարման համակարգերի կառուցման աշխատանքներ՝ ամբողջ ՀՀ տարածքով, այդ թվում՝ Արագածոտնի, Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում։ Երևան քաղաքում իրականացվել է «Նոյան Տուն» բնակելի թաղամասի կառուցապատում, որը համատեղում է բարձրորակ շինարարական ստանդարտները և ժամանակակից ճարտարապետական լուծումները՝ յուրահատուկ ոճով առանձնանալով իր շուկայում։ Ներկա պահին հոլդինգը ակտիվորեն մասնակցում է կրթական ենթակառուցվածքների զարգացմանը՝ մանկապարտեզների և դպրոցների կառուցման միջոցով, նպաստելով նաև տարածքային զարգացմանը և համայնքների բարեկեցությանը։

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Ինժեներ՝ լուսաթափանց կոնստրուկցիաների (ապակե և ալյումինե կոնստրուկցիաներ)
GLASSWORK
Լրիվ դրույք
23/07/2025
ԴԻՏԵԼ
company_logo
CAD Ինժեներ
Errand HR Agency
Լրիվ դրույք
17/07/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Ինժեներ Նախագծող
Errand HR Agency
Լրիվ դրույք
05/07/2025
ԴԻՏԵԼ
company_logo
Էլեկտրաէներգիայի ազատ շուկայի օպերատոր-մասնագետ
Spayka LLC
Լրիվ դրույք
30/06/2025
ԴԻՏԵԼ