pagebg
  • Տվյալ հայտարարությունը այլևս ակտիվ չէ
Գնումների մասնագետ

Բեկոն Պրոդուկտ

Վայրը`

Հայաստան,Արզնի

Վերջնաժամկետ`

26/12/2025

Աշխատանքի տեսակը`

Լրիվ դրույք

Կրթություն`

Կատեգորիա`

Գնումներ, Ներմուծում

Աշխատանքի նկարագրությունը

«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում Գնումների  մասնագետի՝ իր պրոֆեսիոնալ թիմը համալրելու համար:

Քո մասին
Դու  էնտուզիաստ ես, 
ճարպիկ, ակտիվ, աշխատասեր, սիրում ես թվեր, բանակցություններ, ունես վերլուծական միտք։

Աշխատանքային պարտականությունները

Հիմնական նպատակ՝ ընկերության անհրաժեշտ հումքերի և նյութերի ապահովման գործընթացի կազմակերպում

  • Հումք/նյութերի ձեռքբերման գործընթացի ամբողջ ցիկլի կազմակերպում,
  • Մատակարարման գործընթացի կատարելագործում և զարգացում:

Կատարողականի առաջին նպատակն է գնումների գործընթացի ամբողջ ցիկլի կազմակերպումը։

Հիմնական գործառույթներն են․

  • Պատվերների ստացում,
  • Պահեստային մնացորդների ստուգում,
  • Մատակարարներին պատվերների ուղարկում,
  • Մատակարարման ժամկետների հետևում:

Կատարողականի երկրորդ նպատակն է գնումների գործընթացի ամբողջ ցիկլի կազմակերպման կատարելագործումը։

Հիմնական գործառույթներն են․

  • Գույքագրման գործընթացին ակտիվ մասնակցություն և փաստաթղթային ապահովում,
  • Մատակարարման ցիկլի փաստաթղթաշրջանառության վարում,
  • Շուկայի վերլուծության իրականացում,
  • Տենդերների հայտարարում և հետևում ամբողջ գործընթացին,
  • Անմիջական ղեկավարի կողմից տրվող այլ լրացուցիչ հանձնարարությունների կատարում:

Պահանջվող որակավորումներ

  • Բարձրագույն կրթություն Տնտեսագիտության, Մենեջմենթի, Ֆինանսների և հարակից ոլորտներում,
  • Excel-գիտելիքների առկայություն,
  • 2-3 տարվա աշխատանքային փորձ,
  • Վերլուծական հմտություններ,
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն,
  • Սեփական մոտեցումներն ու մեթոդներն առաջարկելու կարողություն,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Համակարգված աշխատելու կարողություն,
  • Ազնվություն:

Դիմելու ընթացակարգը

Կարող եք դիմել այս աշխատանքին սեղմելով հետևյալ հղումը՝  Դիմել այստեղ ։
Խնդրում ենք հստակ նշել, որ իմացել եք այս թափուր պաշտոնի մասին JobFinder.am կայքից:

Ընկերության մասին

«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ընկերությունը հիմնադրվել է 1995թ. և զբաղվում է մսամթերքի և կիսապատրաստվածքների արտադրությամբ: Գործունեությունը սկսելով փոքր արտադրամասում՝ ընկերությունը ժամանակի ընթացքում ընդարձակվել է և այսօր գործում է ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան մասնաշենքում: Ընկերության առաքելությունն է.
 - միավորել լավագույն մասնագետներին,
 - լինել նորարար և հասնել միայն ամենաբարձր ցուցանիշներին՝ ձգտելով նպաստել մսամթերքի հայկական շուկայի զարգացմանը,
 - լինել պատասխանատու հասարակության բոլոր շերտերի առաջ՝ գիտակցելով արտադրանքի կարևորությունը ողջ հասարակության համար։

Դիմել օնլայն

Եթե արդեն գրանցված եք համակարգում, ապա կարող եք դիմել մուտք լինելուց հետո

Պարտադիր դաշտերը նշվում են աստղանիշով։

Կցվող ֆայլերը պետք է լինեն հետևյալ ֆորմատի - docx.; pdf; jpeg; png

Նմանատիպ աշխատանքներ

company_logo
Գնումների մասնագետ
Ekoprof LLC
Լրիվ դրույք
25/03/2026
ԴԻՏԵԼ
company_logo
Առաջխաղացման բաժնի ղեկավար
Alpha Food Service LLC
Լրիվ դրույք
23/03/2026
ԴԻՏԵԼ